211652_close_icon
views-count3765 դիտում article-date 22:37 04-12-2015

«Սպարտակը» մոտեցավ առաջատարներին, Մանուչարյանը աչքի ընկավ, «Անժին» զարմացրեց. տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» սեփական հարկի տակ ընդունեց «Կռիլյա Սովետովին» և նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց: Միակ գոլը մոսկովյան ակումբը խփեց հենց 1-ին րոպեին՝ աչքի ընկավ հոլանդացի կիսապաշտպան Կուինս Պրոմեսը, որը իր գոլեր քանակը հասցրեց 10-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը: 1,5 ամսվա ընդմիջումից հետո «Սպարտակի» կազմում խաղաց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին: Արազ Օզբիլիզը հանդիպմանը չմասնակցեց: Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 30 միավոր և «Զենիթի» ու «Կրասնոդարի» հետ կիսում է 4-6-րդ տեղերը: Եկատերինբուրգի «Ուրալը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը դարձավ «Ուրալի» 2-րդ գոլի հեղինակը: Այս խաղից հետո «Լոկոմոտիվը» 32 միավորով 3-րդն է, «Ուրալը» 26 միավորով 8-րդն է: Շարունակում է զարմացնել Մախաչկալայի «Անժին», որը անհուսալի ետնապահից դարձել է մոսկովյան հեղինակությունների սարսափ: «Սպարտակին», «Լոկոմոտիվին» հաղթելուց հետո «Անժին» այս անգամ էլ Մոսկվայում հաղթեց «Դինամոյին»՝ 2:1: Ուշագրավ է, որ բոլոր այս ակումբներին «Անժին» հաղթել է հենց Մոսկվայում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Անժիի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպմանը: «Անժին» 15 միավորով վերջին տեղից բարձրացավ 14-րդ հորիզոնականը, իսկ «Դինամոն» 20 միավորով 11-րդն է: [b]Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր[/b] «Սպարտակ» - «Կռիլյա Սովետով»՝ 1:0 Կվինսի Պրոմես, 1 «Լոկոմոտիվ» - «Ուրալ»՝ 2:2 Ալեքսեյ Միրանչուկ, 17, Բայե Ումար Նիասե, 80 – Ալեքսանդր Սապետա, 2, Էդգար Մանուչարյան, 39 «Դինամո» - «Անժի»՝ 1:2 Ալեքսեյ Կոզլով, 18 - Լորենցո Էբեսիլիո, 53, Իլյա Մաքսիմով, 54
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր