211652_close_icon
views-count1654 դիտում article-date 09:41 05-12-2015

ԱԺ-ի շարքային աշխատակիցներին այս անգամ «13-րդ աշխատավարձ» չեն տալու, իսկ ղեկավար կազմը... կստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը գրում է, որ իր տեղեկություններով՝ Աժ ղեկավարությունը որոշել Է՝ խորհրդարանի շարքային աշատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված Է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին։ Թերթը հավելում է. «Ըստ այդ լուրերի՝ «պրեմյա» կստանա միայն Աժ ղեկավար կազմը։ Երեկ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը։ «Պրեմյան դա պարգևատրման ձև է։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգևատրում։ Պարգևատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար։ Ասել, թե միայն ծառայողական որևէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգևատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը»: Առավաել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր