211652_close_icon
views-count2487 դիտում article-date 10:38 05-12-2015

Բաղդադը Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական զորքը իր տարածքից

Իրաքի կառավարությունը մեղադրել է թուրքական իշխանություններին իր տարածք ներխուժելու մեջ և պահանջել անհապաղ դուրս բերել զորքը, որն ուղարկվել էր Մոսուլի մերձակայք, հաղորդում է BBC-ն: Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադիի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայի գործողությունները ռազմական ներխուժում են կոչվում և խախտում են Իրաքի ինքնիշխանությունը: Կայքն ընդգծում է. «Հատկանշանական է, որ Թուրքիան աջակցում է իրաքյան քրդերին, սակայն միևնույն ժամանակ սիրիացի քրդերին իր թշնամին է համարում»:

Նմանատիպ նյութեր