211652_close_icon
views-count2532 դիտում article-date 13:26 19-12-2015

Օբաման կոչ է արել Էրդողանին դուրս բերել Իրաքից թուրքական զորքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կոչ է արել Էրդողանին դուրս բերել թուրքական զորքը Իրաքի հյուսիսային հատվածից: Այդ մասին հայտնել է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Օբաման կոչ է արել Էրդողանին հավելյալ միջոցառումներ ձեռնարկել Իրաքի հետ հարաբերություններում լարվածությունը մեղեմացբելու համար, ներառյալ՝ թուրքական զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հաստատել է Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Թուրքիայի կողմից հարգելու անհրաժեշտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր