40502 դիտում
14:00 05-12-2015
Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, ստում է, թե միջադեպ չի եղել, այլ կինո էր նկարահանվում, փաստերն այլ բան են հուշում. նրան բիտով քոթակել են և ինքը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Պռոշյան փողոցի 17 տան բնակիչ, 52-ամյա Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը՝ Ճոյտ մականվամբ, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Զվարթնոց թաղամասում գտնվող իր ավտոլվացման կետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչների միջև:
Որոշ ժամանակ անց Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի գագաթային և աջ քունքային շրջանի քերծվածքներ, զույգ ոտքերի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչ, 63-ամյա Սաշիկ Աղվանի Մկրտչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի և հիվանդանոց տեղափոխված, ծեծված Ս. Մկրտչյանի և նրա համագյուղացի, 37-ամյա Ռոմիկ Գևորգի Ղարիբյանի միջև:
Վիճաբանությունից հետո Սաշիկը դեպքի մասին պատմել է իր քրոջ որդուն՝ Նորակերտ գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Գագիկ Քոչարյանին: Վերջինս էլ իր Lexus մակնիշի 78 MN 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» պատմամշակութային տաճարի մոտ, նկատել է Ճոյտին, ով եղել է իր Mercedes մակնիշի 04 ՏԼ 429 համարանիշի ավտմեքենայով:
Կարեն իր Lexus-ով փակել է Ճոյտի Mercedes-ի առջև, որից հետո իջել է Lexus-ից ու իր մոտ եղած փայտե մահակով (բիտով) մի քանի մուշտի է տվել Ճոյտին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծից հետո Հ. Հակոբյանը ձախ ծնկահոդի և ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճային շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ օգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ ժամը 22:50-ի սահմաններում դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել Ռոմիկ Ղարիբյանը:
Այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/05/72131/]զրույցում [/url]Հ. Հակոբյանը՝ Ճոյտը, հերքել է կատարվածը՝ ասելով, թե նման բան չի եղել՝ մարդիկ կինո էին նկարում: Այսքանից հետո կարելի է կարծել, որ Ճոյտը լրիվ ընկել է հայտնի «Կովկասի գերուհին» ֆիլմի Շուրիկի օրը՝ աչքերին տեսիլքներ (հալյուցինացիաներ) են երևում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
23608 դիտում
17:56 18-09-2016
Էջմիածնի քաղաքապետի ավագանու թեկնածուն հերթական սուտ տեղեկությունն է տարածում. իսկ փաստերն այլ բան են հուշում
61709 դիտում
21:52 26-05-2017
Բագրատաշենի մաքսակետի պետը ինչքան էլ հայտարարի, թե ազատվել է իր դիմումի համաձայն, փաստերն այլ բան են հուշում