211652_close_icon
views-count23611 դիտում article-date 17:56 18-09-2016

Էջմիածնի քաղաքապետի ավագանու թեկնածուն հերթական սուտ տեղեկությունն է տարածում. իսկ փաստերն այլ բան են հուշում

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները մինչև այս պահ անցնում են խաղաղ պայմաններում, սակայն մի պահ մի քանի տեղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, ինչն էլ լ առիթ է տվել ավագանու թեկնածու Ստեփան Աբգարյանին զանգվածային լրատվամիջոցներով կեղծ տեղեկութուններ տարածել, թե, իբրև, Էջմիծանի քաղաքապետարանը միտումնավոր հոսանքազրկում է կատարել մի քանի տեղամասերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Աբգարյանը, ով հավանաբար, հայտնում է իր հորեղբոր՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի տեսակետը՝ հերթական անգամ ստում է: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել է, թե ինչն է եղել պատճառը, որ էլեկրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է և միայն քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմիջական հանձնարարությամբ է վերականգնվել էլեկտրաէներգիայի մատակարարումը և օպերատիվ են գործել նաև Էջմիածնի քաղաքապետարանի, տեղի էլեկտրացանցի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի աշխատակիցներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները: Այստեղ են ասում՝ «Սելը ճռալու փոխարեն, սելվորն է ճռում»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/18/95864/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30- սահմաններում Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 54-ամյա Ռուստամ Սադոյանը Երևան-Մարգարա ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած Mercedes մակնիշի 09 ՕՍ 038 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու կողաշրջվել:

Նմանատիպ նյութեր