211652_close_icon
views-count3334 դիտում article-date 22:34 05-12-2015

Անգլիա. «Լեսթերը» շարունակում է հրաշքներ գործել, սև օր Մանչեսթերում, «Արսենալը» 2-րդն է. տեսանյութ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում նորից էական փոփոխություններ կատարվեցին: Նախ, մեկնարկային խաղում «Սթոք Սիթին» փայլուն հաղթանակ տարավ առաջատարներից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ 2:0: Դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի կիսապաշտպան Մարկո Արնաուտովիչը: «Մանչեսթեր Սիթիի» սայթաքումից օգտվեց մյուս առաջատարը՝ այս մրցաշարի հայտնություն «Լեսթերը», որը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Սուոնսիին» և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Լեսթերի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը: Ավելին, «Մանչեսթեր Սիթիին» շրջանցեց և 2-րդ հորիզոնական բարձրացավ Լոնդոնի «Արսենալը», որը տանը 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»: Մեկ այլ առաջատար՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Վեսթ Հեմին»՝ 0:0 : Այսպիսով, 15 տուրից հետո «Լեսթերն» վաստակել է 32 միավոր, «Արսենալը»՝ 30, իսկ մանչեսթերյան 2 ակումբներն ունեն 29-ական միավոր և կիսում են են 3-4-րդ հորիզոնականները: [b]Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր[/b] «Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0 Մարկո Արնաուտովիչ, 7, 15 «Արսենալ» - «Սանդերլենդ»՝ 3:1 Ջոել Քեմբել, 33, Օլիվյե Ժիրու, 63, Աարոն Ռեմզի, 90+3 - Օլիվյե Ժիրու, 45 (ինքնագոլ) «Սուոնսի» - «Լեսթեր»՝ 0:3 Ռիյադ Մահրեզ, 5, 22, 67 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ»՝ 0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր