10805 դիտում
20:21 15-10-2016
Անգլիա. Զարմանահրաշ իրադարձություններ Մանչեսթերում, «Արսենալը» դրամատիկ հաղթանակից հետո հավասարվեց «Սիթիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում արտառոց իրադարձություններ տեղի ունեցան Մանչեսթերում: Մրցաշարի առաջատարը` «Սիթին», «Էվերթոնին» խոշոր հաշվով հաղթելու փոխարեն բավարարվեց ոչ-ոքիով` 1:1:
Բացի նրանից, որ Գվարդիոլայի սաները մի քանի հիանալի պահ չօգտագործեցին, նաև խաղի ընթացքում 2 անգամ 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն երկուսն էլ չիրացրեցին, երկուսն էլ հետ մղեց հյուրերի դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգը: Ավելին, չիրացնողներից մեկը Սերխիո Ագուերոն էր և նա յուրօրինակ հակառեկորդի հեղինակ դարձավ. Ագուերոն այս տարի 6-րդ անգամ չկարողացավ 11 մետրանոց հարվածն իրացնել:
«Մանչեսթեր Սիթիի» սայթաքումից օգտվեց Լոնդոնի «Արսենալը», որը տանը մեծ դժվարությամբ հաղթեց «Սուոնսիին» և միավորներով հավասարվեց «քաղաքաբնակներին»: Այս թիմերին կարող էր շրջանցել Լոնդոնի «Տոտենհեմը», սակայն վերջինս միայն ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ` պարտությունից խուսափելով վերջին րոպեին:
«Մանչեսթեր Սիթին» և «Արսենալն» ունեն 19-ական միավոր, «Տոտենհեմը»` 18 միավոր:
[b]Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1
Նոլիտո, 72 – Ռոմելու Լուկակու, 64
«Արսենալ» - «Սուոնսի»՝ 3:2
Թեո Ուոլքոտ, 26, 33, Մեսութ Օզիլ, 57 – Գիլֆի Սիգուրդսոն, 38, Բորխա Բաստոն, 66
«Չելսի» - «Լեսթեր»՝ 3:0
Դիեգո Կոստա, 7, Էդեն Ազար, 33, Վիկտոր Մոզես, 80
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3235 դիտում
22:34 05-12-2015
Անգլիա. «Լեսթերը» շարունակում է հրաշքներ գործել, սև օր Մանչեսթերում, «Արսենալը» 2-րդն է. տեսանյութ
7579 դիտում
02:56 30-01-2019
Անգլիա. «Արսենալը» դժվարին հաղթանակ տարավ, սև օր Մանչեսթերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1738 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին