9459 դիտում
10:59 08-12-2015
Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. ինչո՞ւ է դիմել այդ քայլին. մանրամասներ
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա պատրաստվում է մասնակցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը նրա հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձեւաչափի մեջ: Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերեւս չեմ հասցրել ասել Ձեզ:
Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը եւ կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար: Շնորհակալություն Ձեր մարդկային բարի եւ գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության եւ նվիրումի համար:
Համոզված եմ, որ այսուհետեւ եւս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում եւ շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում»:
Նմանատիպ նյութեր
2545 դիտում
16:10 05-05-2014
ՀՀ արդարադատության փոխնախարարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
931 դիտում
13:33 19-05-2015
Charlie Hebdo-ի ծաղրանկարիչը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»