7073 դիտում
11:20 09-12-2015
Ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է պահեստազորի սպայի
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջդրվել մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
22:03 28-07-2022
«Ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրանքը». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
1320 դիտում
16:49 09-07-2021
Զուգադիպությո՞ւն, թե՞ հատուկ ծառայությունների խաղ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
2051 դիտում
19:14 12-03-2022
Արցախում բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ