211652_close_icon
views-count977 դիտում article-date 17:00 09-12-2015

Կենսաբանական ռիսկերի վարումը՝ միջազգային մոտեցումներին համահունչ

ՀՀ առողջապահության նախարարության տարբեր ստորաբաժանումների մասնագետները մասնակցեցին «Կեսնաբանական ռիսկերի վարում և միջազգային ստանդարտներին համահունչ վարակիչ ազդակների տեղափոխում» միջազգային սեմինար դասընթացին: Այն կազմակերպվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Սեմինար դասընթացը հայ մանագետներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու միջազգային ժամանակակից պահանջներին և ձեռք բերելու հմտություններ` այդ աշխատանքները Հայաստանում կազմակերպելու համար: Դասընթացի ավարտին մասնագետներին տրվեցին միջազգային նմուշի վկայագրեր, որոնք հավաստում են այն մասին, որ առողջապահության նախարարությունում, այդ թվում՝ բժշկասանիտարական հսկիչ կետերում, ձևավորվել է նշված հարցերի շուրջ կարողություններով օժտված կադրային ներուժ։ Այդ մասնագետները կարող են միջոցառումներ ձեռնարկել ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հայ մասնագետներն արդեն իսկ տիրապետում էին կենսաբանական ազդակների հետ ճիշտ աշխատելու հմտություններին, սակայն այսօր կատարելագործվել են և առավել ժամանակակից մոտեցումներով կիրականացնեն այդ աշխատանքը՝ կանխելով կենսաբանական ազդակներից առաջացող հնարավոր ռիսկերը:

Նմանատիպ նյութեր