8909 դիտում
10:48 08-09-2018
Ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» և տղայական մոտեցումներին՝ ոչ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կարծում եմ, քննարկվելու է երկու խնդիր՝ 1/ Արցախը, 2/ պայմանականորեն ասած, «հեղափոխությունն ու ՀՀ-ՌԴ հարաբերությունները» (ՀԱՊԿ, Քոչարյան, Խաչատուրով, Միքայել Հարությունյան այլն): Պետք չէ, կարծում եմ, երկար բացատրել, որ այդ երկու խնդիրերն իրենց որոշակի կողմերով փոխկապակցված են:
Առաջին հարցի շուրջ նոր իշխանությունների մոտ վերջնական պատկերացում առայժմ չի ձևավորվել և, հավանաբար, երեք ամսում չէր էլ կարող ձևավորվել: Վերջին 25 տարում ընտրված ո՞ր մարտավարությունն է նախընտրելի՝ փուլային տարբերակ, տարածքների փոխանակում (ինձ թվում է, ամանաանհաջող լուծումը), status quo –ի պահպանում, տարածքներ կարգավիճակի դիմաց՝ առայժմ հայտնի չէ: Իմ, զուտ լրագրողական, հայացքով ամենահարմարն այս պահիս status quo-ի պահպանումն է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Ինչ տարբերակ էլ այսօր քննարկման դնի կառավարությունը, չունենալով Ազգային ժողովում մեծամասնություն, այն կհանդիպի լուրջ դիմադրության, և այս անգամ ՀՀԿ-ն հնարավորություն կունենա զբաղվելու պոպուլիզմով, բացականչելով՝ «ժողովո՜ւրդ, Ղարաբաղը ծախում են»՝ բացականչություն, որը 1992 թվականից ի վեր հնչում է բոլոր ընդդիմությունների շուրթերից:
Մինսկի խմբի համանախագահ երկրները և, մասնավորապես, Ռուսաստանը պետք է որ հասկանան, որ լուրջ բանակցությունների մասին անիմաստ է խոսել մինչև այն պահը, երբ Փաշինյանին սատարող ուժերը ԱԺ-ում ստանան մեծամասնություն (ենթադրում եմ, որ այդպես կլինի)՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում կառավարման համակարգը խորհրդարանական է:
Ինչ մնում է երկրորդ խնդրին, ապա, վստահ եմ, վարչապետը հանդես կգա Հայաստանի ինքնիշխանության, մեր ներքին գործերին չմիջամտելու դիրքերից: Դա, իհարկե, ճիշտ դիրքորոշում է, ավելին՝ միակ դիրքորոշումն է, որը կարող է ունենալ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող ղեկավարը: Բայց կան դիվանագիտական երանգներ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ: Օրինակ, կարելի էր հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, առաջարկել մեկ այլ թեկնածություն և հետո միայն սկսել գեներալի քրեական հետապնդումը: Թվում է, թե մանրուք է, բայց նման մանրուքները հաշվի չառնելը կարող է գործին վնասել:
Մի խոսքով, ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» և տղայական մոտեցումներին՝ ոչ»:
[b]Ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3964 դիտում
10:35 30-04-2020
Իշխանավորները և քաղաքական վերնախավը պետք է սահմանափակեն իրենց «տղայական» դրսևորումները․ «Առավոտ»
1868 դիտում
10:49 22-04-2021
Այս տղայական կեցվածքը սրում է հակասություններն առանց այդ էլ պառակտված հասարակության մեջ․ «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը