211652_close_icon
views-count1766 դիտում article-date 08:25 10-12-2015

Առողջապահության նախարարը «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինության հետ խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրել է. «Ինչպես հայտնի է, այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում։ Երեկ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հիվանդանոցում արձանագրված դեպքերի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի տնօրինության հետ «խիստ խոսակցություն է ունեցել»։ «Պետք է ասեմ, որ առողջապահության նախարարը շատ խիստ է դրել հարցը, այո՛, ունեցել եմ տհաճ խորհրդակցության ներկա լինելու առիթ, ունեցել եմ ինձ համար բավականին տհաճ ու լուրջ խոսակցություն նախարարի հետ, ով դրել է մի քանի հարցեր։ Իսկ ի՞նչ էին կարծում, որ նախարարը պետք է ոչ մի ռեակցիա չտա՞ր այդ ամենին։ Իհարկե, ունեցել ենք տհաճ խոսակցություն, քննարկումեր և ոչ միայն նախարարի մակարդակով»,– խոստովանել է Մխիթարյանը»։

Նմանատիպ նյութեր