2316 դիտում
08:38 10-12-2015
ԲՀԿ-ն ապացուցեց, որ Հովիկ Աբրահամյանն իզուր չի հովանավորում իրենց կուսակցությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է երեկ Ազգային ժողովում բյուջեի քվեարկության մասին.
«ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկ՝ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, ապացուցեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իզուր չի հովանավորում իրենց կուսակցությանը:
ԲՀԿ-ն բյուջեի նախագծին միահամուռ կողմ քվեարկելով՝ հաստատեց, որ իրենց կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի հուսալի հենարանն է խորհրդարանում: Ուշագրավ է այն փաստը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, որի ներկայացուցիչները չեն բացառում անգամ, որ առաջիկայում ՀՀԿ-ի հետ կարող են իշխող կոալիցիա կազմել, միևնույն է, բյուջեի նախագծի քվեարկությանը չմասնակցեցին: Դիտարժան էր նաև այն, որ ԱԺ «քոչարյանական» թիմը՝ պաշտոնապես ԲՀԿ խմակցության անդամ հանդիսացող Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և Վահե Հովհաննիսյանը, «ձեռնպահ» քվեարկեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության բյուջեի նախագծին: Այսպիսով՝ բյուջեն ընդունվեց 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ արդյունքներով:
Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ևս կողմ քվեարկեց»:
Նմանատիպ նյութեր
2628 դիտում
09:49 21-11-2018
Ո՞վ է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը. «Ժամանակ»
3279 դիտում
16:09 17-04-2014
Հովիկ Աբրահամյանն անմիջապես պատասխան տվող գործիչ է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյան
31563 դիտում
12:40 28-01-2017
Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին. Սուրիկ Խաչատրյան
Այս բաժնից
1231 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1000 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»