1931 դիտում
08:13 11-12-2015
Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռևս լուրջ արդյունք չեն տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական և հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ:
Այնուհետև թերթը հավելում է. «Սակայն գործիչների մեծ մասը նրան մերժում կամ էլ, առնվազն, խուսափում է համաձայնություն տալ: Բոլորը հիմնականում մեկ հիմնավորում են բերում՝ վստահության պակասը: Այլ կերպ ասած, Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռևս լուրջ արդյունք չեն տվել: Ուստի առավել հավանական է, որ Արա Աբրահամյանի միակ հույսն այդպես էլ կմնա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ միավորվելը: Իհարկե, այս մտադրության մասին կողմերը նախընտրում են լռել, քանի որ շատ լավ գիտակցում են, որ այդ դեպքում, Հայաստանում դժվար կլինի գոնե մեկ մարդու գտնել, որը Արա Աբրահամյանի հետ որևէ հույս կապի: Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ, ի վերջո, նրանք միասին են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու»:
Նմանատիպ նյութեր
2486 դիտում
20:38 17-03-2021
Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ
1048 դիտում
16:52 25-10-2023
Ռուսաստանը շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց էական տեղաշարժ դեռևս չկա. Պեսկով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը