211652_close_icon
views-count2856 դիտում article-date 17:00 11-12-2015

Ոսկյա զարդերը գրավից հանելու եւ զոքանչի պարտքը վերադարձնելու համար 22-ամյա Ալեքսանդրը ոտքերով եւ գոտիով ծեծել է կնոջը

22-ամյա Ալեքսանդր Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում վիճաբանել է փաստացի կնոջ՝ Հասմիկ Հովհաննիսյանի հետ՝ ոսկյա զարդերը գրավից հանելու և վերջինիս մորն ունեցած պարտքը վերադարձնելու հարցի շուրջ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով և գոտիով հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրան: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր