211652_close_icon
views-count6861 դիտում article-date 19:00 22-01-2015

Երեւանում 25-ամյա երիտասարդը կնոջ հետ քննարկել է հետագա ամուսնական կյանքը համատեղ շարունակելու հարցը եւ վիճաբանության ժամանակ ոտքերով ու ձեռքերով ծեծել կնոջը

25-ամյա Գևորգ Գարնիկի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը հետագա ամուսնական կյանքը համատեղ շարունակելու շուրջ , վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ, որի ընթացքում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Դատական նիստը նշանակվել է հունվարի 26-ին:

Նմանատիպ նյութեր