1068 դիտում
18:12 11-12-2015
83 մլն եվրո վարկ Հայաստանին` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլը ֆինանսավորելու նպատակով
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկ ոլորտի ղեկավար Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են 83 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի վարկային և ծրագրային համաձայնագիրը:
Այն բխում է 2014թ.-ի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրից:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև՝ ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:
[b]ՀՀ ֆինանսների նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2522 դիտում
22:42 16-11-2018
Քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրով նախատեսված աշխատանքները
5423 դիտում
16:46 21-03-2020
ՀԲ-ն հաստատել է 17,9 մլն եվրոյի վարկ. ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների մի շարք ծրագրեր
Այս բաժնից
637 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
916 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1069 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան