211652_close_icon
views-count2937 դիտում article-date 22:35 11-12-2015

Ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել:

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել: Սահադաշտի արդեն 11-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, ովքեր ցուցադրական ելույթներով ներկայացրել են գեղասահքի իրենց վարպետությունը: Երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար սպասված միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Սահադաշտը, անշուշտ, նպաստում է գեղասահքի, հոկեյի մասսայականացմանը, ինչպես նաև յուրօրինակ հմայք է հաղորդում ձմեռային Երևանին: Բացի այդ, այն դարձել է մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի բաղկացուցիչը»,-նշել է Արամ Սուքիասյանը: Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 23:00-ը, բացառությամբ ժամը 16:30-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները: Տեղեկացնենք նաև, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Ե[b]րևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր