211652_close_icon
views-count3005 դիտում article-date 16:42 14-12-2015

Եվրոպայի լիգա. «Բորուսիան» կխաղա «Պորտուի» հետ», ռուսական «Լոկոմոտիվը»՝ թուրքական «Ֆեներբահչեի» և մյուս զույգերը

Շվեյցարական Նյոնում ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը դարձավ «Պորտուն»: Ամենաուշագրավը Մոսկվայի «Լոկոմոտիվի» և թուրքական «Ֆեներբահչեի» միջև կայանալիք մրցամարտն է, եթե այն, իհարկե կայանա՝ հաշվի առնելով ռուս-թուրքական բարդ հարաբերությունները, որոնք մինչև գարուն կարող են էլ ավելի սրվել: Համենայնդեպս, վոլեյբոլի ռուսական ակումբները Եվրագավաթներում հրաժարվեցին խաղալ թուրքական ակումբների և նրանց պարտություն գրանցվեց: Սպասենք մինչև գարուն: [b]Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակչի վիճակահանության արդյունքները. [/b]«Բորուսիա» Դ. (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա) «Սենտ Էտիեն» (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա) «Վալենսիա» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա) «Ֆիորենտինա» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա) «Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) «Անդերլեխտ» (Բելգիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան) «Միտյուլանդ» (Դանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) «Աուգսբուրգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) «Սպարտա» (Չեխիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան) «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լացիո» (Իտալիա) «Սյոն» (Շվեյցարիա) - «Բրագա» (Պորտուգալիա) «Շախտյոր» (Ուկրաինա) - «Շալկե» (Գերմանիա) «Մարսել» (Ֆրանսիա) - «Ատլետիկ» (Իսպանիա) «Սևիլյա» (Իսպանիա) - «Մոլդե» (Նորվեգիա) «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բայեր» (Գերմանիա) «Վիլյառեալ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա) 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2016 թվականի փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները` փետրվարի 25-ին:

Նմանատիպ նյութեր