1441 դիտում
17:43 14-12-2015
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանի հետ։
Հանդիպման ժամանակ դեսպանի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն:
- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաև համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի ու հակամրցակցային միջավայրի դեմ պայքարի հարցերում՝ ապահովելու խաղի հավասար պայմաններ և խրախուսելու օտարերկրյա ներդրումները»:
Նմանատիպ նյութեր
1837 դիտում
18:32 02-09-2016
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված