211652_close_icon
views-count1661 դիտում article-date 22:04 14-12-2015

Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի «Rayburn» մասնաշենքում կայացավ Արցախի անկախության տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառումը: Ելույթներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ռոբերտ Դոլդը, Ֆռանք Փըլոնեն, Ադամ Շիֆը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Դինա Թիթուսը և Ջիմ Կոստան: Իր ելույթում դեսպան Տիգրան Սարգսյանը երախտիքի խոսքեր ուղեց Արցախի անկախությանը մշտական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ օրենսդիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին և ԱՄՆ հայ համայնքի անդամներին: Դեսպանը խորհրդանշական համարեց նաև այն հանգամանքը, որ Արցախի անկախությանը նվիրված միջոցառումն անցկացվում է դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակման և հարգանքի միջազգային օրը, ինչը հնարավորություն է տալիս նաև հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր