211652_close_icon
views-count1063 դիտում article-date 11:38 15-12-2015

Տավուշի մարզի բնակչության շրջանում գերակշռում են սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդաբանական խնդիրները

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի կլինիկական օրդինատորները Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 11-12-ն անցկացրել են անվճար բուժզննում՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 18-ից բարձր տարիքի բնակչության համար: Ինչպես տեղեկացնում է բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը, կատարվել են սրտի, թոքի, քիթ-կոկորդ-ականջի, ներզատիչ գեղձերի, մաշկի և նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հետազոտություններ, ինչպես նաև կատարվել է բերանի խոռոչի զննում, և անցկացվել են բերանի խոռոչի հիգիենայի կազմակերպմանն ուղղված դասընթացներ: Հետազոտվել է ավելի քան 100 բնակիչ՝ տարբեր գանգատներով։ Ըստ Անի Ռափյանի՝ դիմած քաղաքացիների մոտ գերակշռում էին սիրտ-անոթային, էնդոկրին (հիմնականում շաքարային դիաբետ), նյարդաբանական խնդիրները: Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ծրագրի շրջանակներում։ Նման ծրագրերը կրում են պարբերական բնույթ։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր