211652_close_icon
views-count1391 դիտում article-date 12:27 15-12-2015

Մոսկվայում մեկնարկել է Ջոն Քերրիի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը

Մոսկվայում բանակցություններ են սկսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է Ria Novosti-ն: «ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատելու հարցում որոշ հարցեր հստակեցնելու համար մենք, ինչպես և նախկինում, ուղղորդվում ենք բացառապես սեփական շահերով, ներառյալ՝ մեր ու միջազգային անվտանգության ամրապնդման խնդիրը: Դա լիովին վերաբերում է սիրիական խնդրին, որի մոտեցման հարցում Վաշինգտոնը մշտապես փնտրում է ամերիկյան դիրքորոմում ունեցողների, որոնք հաճախ բախվում են միջազգային իրավունքին: Հույս ունենք, որ ԱՄ պետքարտուղարից կստանանք անհրաժեշտպարզաբանումներ»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: Հանդիպմանը հիմնականում քննարկվելու է Սիրիայի իրադրության ու ռազմական գործողությունների միավորման հարցը: Իսկ Վաշինգտոնում էլ հայտնել են, որ Քերրին հերթական անգամ փորձելու է համոզել Ռուսաստանին միանալ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային, որը գլխավորում է Միացյալ Նահանգները:

Նմանատիպ նյութեր