211652_close_icon
views-count1559 դիտում article-date 15:06 16-03-2016

Մոսկվայում պատրաստվում են Ջոն Քերրիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստան կատարելիք այցի շրջանակներում հնարավոր է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն: Նա հավելել է, որ բացի այդ, ռուսական կողմը ցանկություն ունի քննարկել Քերրիի հետ Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ուղղորդման առնչվող հարցեր: «Ակտուալ հարցերից, առաջին հերթին, պետք է առանձնացնել Սիրիայի հակամարտությունը, նրա խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված մեր ջանքերը»,-ընսգծել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր