211652_close_icon
views-count1953 դիտում article-date 16:52 15-12-2015

Ինքնասպանության փորձ կատարած զինծառայողի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ռազմիկը վերակենդնացման բաժանմունքից տեղափովել է հիվանդասենյակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը, ով ինքնասպանության փորձ կատարելուց առաջ հորը նամակ էր գրել՝ նշելով, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները, Ռուսաստանի Դաշնությունից է եկել՝ ծառայելու նպատակով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը՝ ավելացնելով, որ հայրը եւս ՌԴ-ում է եղել եւ դեպքից հետո եկել է: Իսկ տղայի մայրը մահացել է՝ մոր մահից հետո են մեկնել ՌԴ: Տեղեկացրել էինք նաև, որ սույն գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել էին: Քրեական գործ էր հարուցվել ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: Պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել էին դեպքից հետո:

Նմանատիպ նյութեր