211652_close_icon
views-count2318 դիտում article-date 08:45 16-12-2015

«Ոչ»-ի ճակատին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ խմբակցությանը չի հաջողվի անհրաժեշտ թվով ստորագրություն հավաքել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությունը, որը դեկտեմբերի 6-ին հանրաքվեի էր դրվել, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին: Ինչու, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ-ի ճակատին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ խմբակցությանը չի հաջողվի անհրաժեշտ թվով՝ 27 պատգամավորների ստորագրություն հավաքել` ՀՀ Սահմանադրական դատարան բողոք ներկայացնելու համար: Երեկվա դրությամբ ՀԱԿ նախաձեռնությանը միացել էին 11 պատգամավորներ՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Դոխոլյանը և Ստեփան Դեմիրճյանը: Փաստացի բոլոր այն պատգամավորները, որոնք սահմադրական փոփոխություններին խորհրդարանում դեմ էին քվեարկել, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, ՍԴ դիմումի տակ ստորագրել են: Ի դեպ, Բագրատյանը երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցում: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ինն անդամներն այս անգամ պարտադրված չեն լինի իրենց ստորագրությամբ ընտրակեղծիքները վավերացնել: Եվ այս իրավիճակում ամենաշատը կշահի ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Եթե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկվեին, ապա նա ստիպված կլիներ, որպես փաստաթղթի համահեղինակ, ինքնաբացարկ ներկայացնել»:

Նմանատիպ նյութեր