211652_close_icon
views-count8424 դիտում article-date 12:00 17-05-2016

«Եվրատեսիլ-2016»-ի քվեարկության արդյունքները վերանայելու պահանջով խնդրագիրն արդեն 75 հազար ստորագրություն է հավաքել

Change.org կայքում հրապարակված խնդրագիրը, որով պահանջվում է վերանայել օրեր առաջ Շվեդիայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի քվեարկության արդյունքները, արդեն 75 հազար ստորագրություն է հավաքել, հաղորդում է BBC-ն: Խնդրագրի նախաձեռնության հեղինակը Արթուր Հովհաննիսյանն է: Այն ուղարկվելու է Եվրոպական հեռարձակողների միությանը: «Մենք հասկանում ենք, որ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությունը բարդ և էմոցիոնալ գործընթաց է, սակայն այս խնդրագիրը ստորագրծա մարդկանց թիվը ցույց է տալիս, որ շատերը վստահ են, որ աս տարվա հաղթող է ընտևվել ոչ այն կատարողը, ով արժանացել է դրան,-ասված է խնդրագրում»: Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացրած Ջամալան՝ «1944» երգով: Երկրորդ տեղում Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն էր, երրորդում տեղում՝ Ռուսաստանը ներկայացնող Սերգե Լազարևն էր: Հայաստանի մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը գրավել է 7-րդ հորիզոնականը՝ փայլուն կատարելով «LoveWave» ստեղծագործությունը:

Նմանատիպ նյութեր