Հայտնի են 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկի 14 թեկնածուների անունները
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան անցկացնում է` արդեն ավանդական դարձած, տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը: Այս տարի Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար ներկայացվել է 14 մարզիկի թեկնածություն:
[b]Թաեքվոնդո. [/b]Արման Երեմյան-Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
[b]Սպորտային մարմնամարզություն.[/b] Հարություն Մերդինյան - Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Դավթյան-աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ հենացատկում և նժույգթափում՝ բրոնզե մեդալ
Արթուր Թովմասյան- աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալ օղակների վրա և Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող
[b]Սամբո.[/b] Տիգրան Կիրակոսյան-Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
[b]Ծանրամարտ.[/b] Սմբատ Մարգարյան-Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Տիգրան Մարտիրոսյան- Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունում
Անդրանիկ Կարապետյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
[b]Հունահռոմեական ոճի ըմբշամարտ.[/b] Արթուր Ալեքսանյան- աշխարհի չեմպիոն,
Միհրան Հարությունյան-Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր
[b]Բռնցքամարտ. [/b]Արամ Ավագյան-Եվրոպայի բրոնզե մեդալակիր
[b]Շախմատ.[/b] Լևոն Արոնյան
[b]Ֆուտբոլ.[/b] Հենրիխ Մխիթարյան
[b]Թիմեր.[/b] Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական- Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ և աշխարհի առաջնության երրորդ տեղ