Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարող է «Չելսիում» փոխարինել Մոուրինյոյին
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կարող է գլխավորել «Չելսին», եթե պաշտոնանկ արվի Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ լոնդոնցիների ղեկավարները Անգլիայի առաջնությունում թիմի չափազնց անհաջող մրցելույթների առթիվ քննարկում են Մոուրինյոյի մնալ-չմնալու հարցը:
Նշենք, որ Հիդինկը բավական լավ հարաբերություններ ունի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, իսկ ժամանակին նաև լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ է եղել: Նրա օրոք «Չելսին» Չեմպիոնների լիգայում հասել է մինչև կիսաեզրափակիչ: