211652_close_icon
views-count1346 դիտում article-date 12:35 17-12-2015

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին բնակարաններից մեկում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Մինսկի փողոցի 47 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հարություն Հ.-ին, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Հարություն Հ.-ն ներկայացվել է քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր