211652_close_icon
views-count1677 դիտում article-date 13:27 17-12-2015

Դավութօղլուն պնդել է, որ թուրքական զորքի առկայությունը Իրաքում իրավական որևէ նորմ չի խախտում

Իրաքի հյուսիսում թուրքական զինվորականների ներկայությունը չի խախտում Իրաքի տարածքային ամբողջականության սկզբունքներն ու նրա ինքնիշխանությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսել մեկնելուց առաջ, հաղորդում է Anadolu-ն: Նրա խոսքով՝ թուրքական ռազմուժի ներկայությունը Բաշիքում կրում է ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի բնույթ: «Դա անհրաժեշտ է այնքան ժամանակ, մինչև իրաքյան կառավարությունը չտեղծի ղեկավարման օրինական մարմիններ, քաի որ հենց ահդտռեղից են գալիս Թուրքիային ուղղված իրական սպառնալիքները»,-ասել է Դավութօղլուն և հավելել, որ Թուրքիան իրավունք ունի գործողություններ իրականացնել տվյալ դեպքում:

Նմանատիպ նյութեր