1181 դիտում
20:44 17-12-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ:
«Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` մենք անչափ կարևորում ենք նաև փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի: Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ արդյունավետ: Ըստ այդմ, մենք պատրաստակամ ենք նմանատիպ
կապեր հաստատել նաև մայրաքաղաք Թեհրանի հետ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար` դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և իրանական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի փոխգործակցություն ծավալվի նաև Երևանի և Թեհրանի միջև:
«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջև հաստատված հարաբերություններն առավել գործնական փուլ տեղափոխելու համար: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղա Երևանում, արդեն իսկ բավարար են արձանագրելու, որ Երևանը դինամիկ զարգացող քաղաք է և մեծ ներուժ ունի փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Ու վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործնական կապեր հաստատվեն նաև Երևանի ու Թեհրանի միջև, ինչը, համոզված եմ, կլինի երկուստեք հաջողված ու արդյունավետ»,-նշել է դեսպանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ, և առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ու կներկայացնի համագործակցության ընդլայնման համապարփակ ծրագիր:
Նմանատիպ նյութեր
2095 դիտում
20:00 15-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
949 դիտում
18:48 10-09-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
1598 դիտում
21:40 28-07-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
946 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1438 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1102 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am