211652_close_icon
views-count20981 դիտում article-date 20:54 17-12-2015

Հայտնի են քաղցկեղի առաջացման իրական պատճառները. գիտնականներ

Գիտնականները ոգևորված են տասնամյակներ շարունակ քաղցկեղի դեմ մղվող պատերազմի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով: Սակայն հիվանդներն ու նրանց ընտանիքները, շատ հաճախ հիասթափված են բուժման և կանխարգելման հարցում առաջընթացի բացակայությունից: Այսօր Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ արդեն հայտնի են ուռուցքների առաջացման պատճառները: Ըստ նրանց` ուռուցքների առաջացման 90% դեպքերը պայմանավորված են ոչ թե գենետիկայով, այլ կենսակերպով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, արևային լոգանքները և մթնոլորտի աղտոտվածությունը անմիջականորեն ազդում են օրգանիզմի վրա և ուռուցքների առաջացման հիմնական պատճառներն են կազմում: Մեծ Բրիտանիայի Cancer Research կլինիկայի գիտնականները հայտարարում են, որ քաղցկեղը ոչ թե պատահականության շղթա է (10%), ինչպես պնդում էին այդ մասին նախկինում, այլ շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցության և ապրելակերպի հետևանքը:

Նմանատիպ նյութեր