4715 դիտում
12:56 26-01-2017
Անհանգստությունը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը. բրիտանացի գիտնականներ
Գիտնականներն Անգլիայում և Ուելսում շուրջ 160,000 մարդկանց առողջական վիճակն են ուսումնասիրել, ովքեր բացառապես առողջ են եղել։
BBC-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց, ուսումնասիրությունների ավարտին նրանք եկել են եզրահանգման, որ այն մարդկանց մոտ, ովքեր հակված են խուճապային ու ճնշված վիճակների, 1/3-ով մեծանում է տարբեր քաղցկեղային հիվանդություններից մահանալու հավանականությունը, մասնավորապես, հաստ աղիքի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի ու կերակրափողի։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։ Միաժամանակ, բժիշկները պնդում են, որ կշարունակեն հետազոտությունները՝ պարզելու համար պատճառահետևանքային կապը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ քաղցկեղային հիվանդությունների 60 տոկոսը հանդիպում է Աֆրիկայի, Ասիայի, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներում։
Նմանատիպ նյութեր
20984 դիտում
20:54 17-12-2015
Հայտնի են քաղցկեղի առաջացման իրական պատճառները. գիտնականներ
2353 դիտում
22:15 20-02-2016
Ծխելը մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը
1340 դիտում
16:23 23-09-2014
Քաղցկեղի ուշ ախտորոշումը մեծացնում է մահացության դեպքերը
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին