211652_close_icon
views-count2479 դիտում article-date 08:07 18-12-2015

Հանձնարարվել է մոռացության մատնել հանրաքվեի թեման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական քարոզչության պատասխանատուներին հանձնարարվել է սահմանադրական փոփոխությունների թեման մոռացության մատնել: Այս հարցում իշխանական լրատվամիջոցները բնական «դաշնակից» ունեն՝ ի դեմս Ամանորի տոների: Առաջիկա երեք շաբաթներին առանց այդ էլ լրատվության մեջ քաղաքական նորություններն այլեւս հետաքրքրություն չեն ներկայացնում: Ամանորի տոներից հետո, երբ արդեն լրատվական դաշտը կսկսի ակտիվանալ, իշխանական լրատվամիջոցներում հիմնական շեշտը կդրվի ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ոտքից գլուխ փոխոխության ենթարկվելիք նախագծի վրա: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարանը պետք է ընդունի մինչեւ եկող տարվա հուլիսի 1-ը: Այսինքն՝ այդ փաստաթղթի մշակելու եւ խորհրդարանում քննարկելու համար իշխանությունները եւ ընդդիմությունն ունենալու են ընդամենը վեց ամիս ժամանակ»:

Նմանատիպ նյութեր