3156 դիտում
08:41 18-12-2015
Հայաստանն այսօր պարտքով է ապրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երեկվա դրությամբ պետական բյուջեից արդեն իսկ ծախսվել է 1 տրիլիոն 292 միլիարդ 718 միլիոն դրամ: Մինչդեռ այս տարվա պետբյուջեով ընդհանուր 2015 թվականի համար նախատեսված էր ծախսել 1 տրիլիոն 412 միլիարդ 741 միլիոն դրամ: Բայց ՀՀ կառավարությունը դեռ պարտավոր է մինչև տարեվերջ ֆինանսավորել 120 միլիարդ 22 միլիոն դրամի ծախսեր: Բայց հարկեր և տուրքերից պետբյուջեի ամսական մուտքերը սովորաբար 92 միլիարդ դրամի սահմաններում են լինում:
Ու գործադիր իշխանությունը պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար ստիպված է լինելու նոր վարկային միջոցներ ներգրավել կամ էլ պակասուրդը պետք է լրացնի արտաքին պահուստներից: Նշված երկու տարբերակներն իրենց բնույթով, ըստ էության, չեն տարբերվում, քանի որ ամեն դեպքում ստացվում է, որ Հայաստանն այսօր պարտքով է ապրում:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
14:07 13-03-2014
Երիտասարդը տաքսու վարորդներից իբր պարտքով դեղի փող է վերցրել և անհետացել. տեսանյութ
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1006 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»