211652_close_icon

Անտոնի Մարսյալը ստացավ Golden Boy մրցանակը

views-count1845 դիտում article-date 15:16 19-12-2015
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը ստացավ տարվա լավագույն երիտասարդ խաղացողի համար նախատեսված Golden Boy մրցանակը: 20-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքներով գերազանցեց Ռուբեն Նևեշին («Պորտու»), Կինգսլի Կոմանին («Բավարիա»), Էկտոր Բելյերինին («Արսենալ») և Մունիրին («Բարսելոնա»): Մարսյալը Ուեյն Ռունիից (2004) և Անդերսոնից (2008) հետո դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» 3-րդ խաղացողը, որն արժանանում է այս մրցանակին: Այս մրցաշրջանում Մարսյալը, որը Մանչեսթեր տեղափոխվեց «Մոնակոյից», Անգլիայի առաջնության 11 խաղում 3 գոլ է խփել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր