1630 դիտում
14:45 16-03-2014
Բրեյքդանսի աշխարհահռչակ պարողին զարմացրել են հայ B boy-ները. տեսանյութ
Հայ B boy-ների համար ամենամեծ լսարանը, մրցակցության դաշտն ու բեմը` Թբիլիսիում է: Հայաստանում նրանք մասնագիտացվում են, Վրաստանում ձեռք բերում պրոֆեսիոնալիզմ ու ճանաչում:
Փողոցային պարերը` հայկական բեմում պրոֆեսիոնալ մատուցել ցանկացողների պակաս չկա` նրանց տարիքը սկսում է 5-ից ու տատանվում մինչեւ 35: Բայց մի մեծ խնդիր կա` միջազգային ճանարման հայ B boy-ները այդպես էլ չեն հասնում:
Մեքսիկացի Ռոքսռայթը ԱՄՆ-ից Հայաստան եկել է հայ B boy-ներին որակավորելու: Դասընթացներն արդեն սկսել են, մեքսիկացին հասցրել է ապշել` Հայաստանում բրեյքդանս սովորողների պակաս չկա:
Սպորտային շորեր, մարզական կոշիկ ու գլխարկ` բրեյքդանսի հայ ներկայացուցիչները արտաքինով համապատասխանում են ժանրի չափանիշերին: Պրոֆեսիոնալիզմն էլ ապացուցելու հնարավորություն ունեն` ապրիլի 13-ին:
Հայաստանի լավագույն 24 պարողները Թբիլիսիում կպայքարեն նախ նախընտրական փուլի համար: Նրանց ընտրել, օգնել ու որակավորել կօգնի Ռոքսռայթը: Հետո արդեն, բրեյք դանսի առաջնության թբիլիսյան փուլում հաղթողը սեպտեմբերին կհայտնվի Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նոյեմբերին կմեկնի Փարիզ` եզրափակիչ փուլին մասնակցելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
19:32 15-04-2014
Բրեյքդանսի Կովկասյան նախընտրական փուլում հայերը գրավեցին 3-րդ հորիզոնականը
3169 դիտում
11:56 16-12-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Baby Boy»․ Beyoncé ft. Sean Paul․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1644 դիտում
15:16 19-12-2015
Անտոնի Մարսյալը ստացավ Golden Boy մրցանակը
Այս բաժնից
898 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
784 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը