211652_close_icon
views-count10475 դիտում article-date 12:20 20-12-2015

Հայտնի է «Միսս աշխարհ-2015» գեղեցկության մրցույթի հաղթողը. ֆոտոշարք

Չինաստանի Սանյա քաղաքում կայացել է «Միսս աշխարհ-2015» գեղեցկության մրցույթը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնկացել է 114 երկրից ժամանած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Իսպանուհի Ռոյո անունով հաղթողին պատվավոր թագը հանձնել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Ռոլեն Շտրաուստը, ով ներկայացնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Երկրորդ տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ Սոֆյա Նիկիտչուկը, երրորդ տեղում` Ինդոնեզիայի ներկայացուցիչը: Նշենք, որ մրցույթի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հաղթող է ճանաչվում Իսպանիայի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը անցկացվում է 1951 թվականաից, իսկ առաջին անգամ այն կայացել է Մեծ Բրիտանիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր