211652_close_icon
views-count7790 դիտում article-date 16:04 17-04-2016

«Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթի հաղթողը Տյումենի ներկայացուցիչն է. ֆոտոշարք

Մոսկվայում կայացել է «Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթը, որի շրջանակներում հաղթողի կոչմանն է արժանացել Տյումենի ներկայացուցիչ Յանա Դոբրովոլսկայան: Մրցույթին մասնակցել է 50 ներկայացուցիչ` Ռուսաստանի տարբեր քաղաքաներից: Յանա Դոբրովոլսկայան հաղթանակի կապակցությամբ ստացել է սպիտակ ոսկուց պատրաստված ադամանդներով ու մարգարիտներով զարդարված թագ, որի արժեքը 1 մլն դոլար է, ինչպես նաև 3 մլն ռուբլի և ավտոմեքենա: 18-ամյա կապուտաչյա գեղեցկուհին ստացել է նաև «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու իրավունք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր