14377 դիտում
13:10 21-12-2015
34-ամյա Հովհաննեսը 10 տարի առաջ Ուկրաինայում բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել Մարիայի հետ, բայց գործը նոր է «ջրի երես» դուրս եկել
34-ամյա Հովհաննես Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 04-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Մարիա Իվանովնա Ալեևային քարշ է տվել Ուկրաինայի Հանրապետության Բերդյանսկ քաղաքի Վոլկովի փողոցի 20 հասցեում գտնվող «Պրիազովյե» առողջարանի տարածքում առկա թփուտ, որտեղ նրա նկատմամբ բռնություն գործադրելով` նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, իսկ այնուհետև բռնություն գործադրելով` կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»