211652_close_icon
views-count1089 դիտում article-date 15:35 21-12-2015

Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության սահմանել բոլոր աշխատանքները սահմանված ժամանակացույցի համաձայն կատարելու նկատմամբ: Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքել բնակիչների ահազանգերին և արագ կարգավորել առաջացած խնդիրը:

Նմանատիպ նյութեր