Վան Գալին չհեռացնելու համար վերջին շանսն են տվել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պաշտոնանկության եզրին է հայտնվել:
Հոլանդացին աշխատանքից կհեռացվի, եթե թիմը Անգլիայի առաջնության առաջիկա երկու խաղերից («Սթոք Սիթիի» հետ՝ արտագնա, «Չելսիի» հետ՝ տանը) նույնիսկ մեկում պարտվի:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը խիստ դժգոհ է թիմի մրցելույթներից, որի՝ առանց հաղթանակների հանդիպումների շարքը արդեն 6 խաղ է կազմում:
Բացի այդ, Վան Գալի աշխատաոճից և մարզումների մեթոդներից դժգոհ են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները:
Նշենք, որ ըստ բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների, «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն կապ է հաստատել Ժոզե Մոուրինյոյի հետ, որը կարող է փոխարինել Վան Գալին: