Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը այսօր Վան Գալին հայտնել է, որ նա պաշտոնանկ է լինելու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կլքի իր պաշտոնը, հայտնում է BBC-ն: Այսօր ակումբի ղեկավարությունը հոլանդացի մասնագետին հայտնել է պայմանագրի խզման մասին:
Նշվում է, որ փետրվարից անգլիական ակումբը բանակցություններ է վարել Ժոզե Մոուրինյոյի ներկայացուցիչների հետ, սակայն չի հայտնել այդ մասին Վան Գալին:
Ուշագրավ է, որ երբ այսօր լրագրողները Վան Գալին հարցրել են իր ապագայի մասին ակումբում, հոլանդացին պատասխանել է. «Ոչ, ոչ, ամեն ինչ ավարտված է»: