1344 դիտում
16:19 22-12-2015
Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթացան տեղական ինքնակառավարման համակարգին
Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում օրերս անցկացվեց <<Տեղական ինքնակառավարում>> խորագրով դասընթաց ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդների համար: Դասընթացը կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) կողմից` Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովի շրջանակներում:
Ծրագրին Հայաստանի հանրապետսկան կուսակցության Երիտասարդական կազմակերպությունից մասնակցում էին 4 երիտասարդներ:
Դասընթացների ընթացքում ներկայացվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, պատմությունը, օրենսդրական շրջանակը,միջազգային պարտավորություններն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները, ՏԻՄ կառուցվածը և բաղադրիչների հիմնական լիազորություններն ու պարտավորությունները: Մեկնաբանվեց ՏԻՄ բարեփոխումների տրամաբանությունը Հայաստանում:
Երիտասարդները ծանոթաացան ՏԻՄ գործիքակազմին, քառամյա ծրագրերի և բյուջեի կազմման գործընթացին, որից հետո Case Study-ի միջոցով կատարվեց քառամյա ծրագրի վերլուծություն:
Երկօրյա դասընթացների ընթացքում քննարկվեցին նաև ՏԻՄ հաղորդակցության մեխանիզմները` ՏԻՄ-համայնք, ՏԻՄ-ՏԻՄ, ՏԻՄ-կենտրոն, ՏԻՄ-աշխարհ շրջանակներում:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում Case Study-ի եղանակով կատարվեց համայնքային բյուջեի ներկայացում:
Հաջորդիվ մասնակիցներին ներկայացվեցին դերային խաղի կանոնները, որից հետո կատարվեց թեմայի վերաբերյալ գործնական աշխատանք:
Ծրագիրն ավարտվեց փոխանցված գիտելիքների և հմտությունների ամփոփմամբ, կարծիքների փոխանակմամբ և առաջարկների ներկայացմամբ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
1896 դիտում
19:50 20-02-2016
Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթացան քաղաքական ոլորտում ԶԼՄ-ների հետ աշխատանքի հմտություններին
1406 դիտում
16:20 12-10-2015
Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը
1155 դիտում
10:39 16-11-2015
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին Բուդապեշտում «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլին
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան