2933 դիտում
16:59 22-12-2015
29-ամյա Երվանդը ավտոկայանում հանդիպելով նախկինում իրեն հայհոյած Արմենին՝ դանակի 6 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին
29-ամյա Երվանդ Էդվարդի Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի քաղաքային ավտոկայանի տարածքում կենցաղային հարցերի` նախկինում իր հասցեին տրված հայհոյանքի պատճառով ծավալված կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում ծագած վիճաբանության ժամանակ, Արմեն Զաքարյանին սպանելու` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած գաղտնի փականով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ընդհանուրը 6 կտրած-ծագած, չթափանցող վնասվածքներ նրա ձախ ուսահոդի, կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ թիակի, ձախ բազուկի միջին երրորդի և աջ գոտկային շրջաններին: Ինչպես նաև թվով չորս թափանցող կտրած-ծակած վնասվածքներ՝ կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջաններում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արմեն Զաքարյանը կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով ժամանակին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց ու նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Երվանդ Աբգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
619 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
910 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
658 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով