211652_close_icon
views-count1272 դիտում article-date 19:37 22-12-2015

Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներն այցելել են Փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ հանդիպում ՝ ի դեմս նախագահ Սամվել Ճզմաչյանի և նախագահի տեղակալ Սեյրան Սարգսյանի: Կողմերը քննարկել են արբիտրաժի ինստիտուտի կայացման և դրանից օգտվելու մշակույթ ձևավորելուն ուղղված հիմնահարցերը: Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են այն խնդիրներն, որոնք կարող են առաջանալ այս ինստիտուտի զարգացման ընթացքում: Ուշադրություն է դարձվել նաև միջազգային փորձին: Արձանագրվել է, որ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ գործում է այս ինստիտուտը վեճերի մոտ 30 տոկոսը լուծվում է արբիտրաժի միջոցով: Փաստաբանների պալատի նախագահի խոսքով վեճերի լուծման այլընտրանքային միջոց՝ արբիտրաժի կայացումը շատ կարևոր է փաստաբանական համայնքի համար, քանի որ բացի վեճերն արագ և արդյունավետ լուծելու դրական կողմից, փաստաբանները կարող են լինել ինչպես պրոֆեսիոնալ արբիտրներ, այնպես էլ կողմերի ներկայացուցիչներ։ Հանդիպման ավարտին՝ Բանկերի միության ներկայացուցիչները շրջայց են կատարել փաստաբանների պալատի շենքում և ծանոթացել ՀՀ փաստաբանական դպրոցի ու Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորություններին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և փաստաբան Հայկ Հովհյաննիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր