211652_close_icon
views-count1429 դիտում article-date 14:48 23-12-2015

ՕՀՎ 8-րդ բաժնի կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2015 թվականն ամփոփում է հարկային հայտնաբերումների տպավորիչ ցուցանիշով: Ըստ ՖՆ ՕՀ և ՆԱ ԳՎ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, խոշոր բիզնեսի վերահսկողությամբ զբաղվող 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, բացահայտված խախտումներն առնչվել են իրական շրջանառությունը թաքցնելուն, չդրոշմավորված ապրանքների իրացմանը և այլ դեպքերի: «8-րդ բաժնի կողմից նախաձեռնված, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջով և նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ստուգումներով պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ: Խոսքն այս դեպքում խոշոր լրացուցիչ հարկային պարտավորությունների մասին է, որն արձանագրվել է բաժնի հասցեական հսկողության արդյունքում»,-ընդգծել է Գերասիմ Մկրտչյանը: ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ դրոշմավորման կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունքում նախապատրաստվել է 30 նյութ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության` հետագա ընթացքը որոշելու նպատակով: Ընդհանուր առմամբ, բացահայտված դեպքերի հետագա ընթացքը որոշելու նպատակով 8-րդ բաժնի կողմից քննչական վարչություն է ուղղարկվել 6, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվելու 4 դեպք: Իսկ 4 տնտեսվարողի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկերից խուսափելու վերաբերյալ կազմվել են նյութեր և ուղարկվել նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` 8-րդ բաժինը հետևողական հսկողություն է իրականացրել նաև իրացման շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական 161 միջոցառման արդյունքում արձանագրվել և պետբյուջե է գանձվել շուրջ 162 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Հարկային իրավախախտումների բացահայտման և կանխարգելման նպատակով բաժինը շարունակելու է հսկողական միջոցառումները` բացահայտելով օրենսդրությունը շրջանցելու փորձերն ու խախտումները»: Բացահայտումները փաստում են, որ բիզնեսի ամբողջ շղթայում` խոշորից մինչև փոքր, իրականացվող հսկողական միջոցառումներն արդյունավետ են: [b]ՀՀ Ֆինանսների նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր