211652_close_icon
views-count1579 դիտում article-date 21:34 16-11-2024

Նախարար Գնել Սանոսյանի անակնկալ այցը Նոր Հաճնի կամուրջ՝ իրավիճակ փոխեց․ աշխատանքներին նոր թափ է տրվել․ պատասխանատուներն էլ խոստացել են, որ միչև դեկտեմբերի 20-ը այն կշահագործվի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը անակնկալ այցելել է Կոտայքի մարզ և հետևել Նոր Հաճնի կամրջի վրա իրականացվող աշխատանքներին։

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում կամրջի վրա աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ասում էին․ «Երեկ թափով կպել էինք գործին ու կեսօրից հետո էր նախարարը ոտքով իրեն ուղեկցող 2 անձանց հետ անցան կամրջի վրայով և տեղում ծանոթացան աշխատանքներին։ Մինչ այդ էլ կամրջի վրա աշխատանքներ իրականացնող ընկերության պատասխանատուները հանդիպեցին Նոր Գեղիի, Եղվարդի, Լուսակերտի, Աբովյանի մի քանի բնակիչների, որոնց հետ քննարկում տեղի ունեցավ, թե ինչն է պատճառը, որ աշխատանքները մի փոքր դանդաղում են։ Մենք սրտացավ ենք մոտենում գործին։ Ճիշտն ասած նախարարի գալուց հետո իրավիճակ է փոխվել ու հիմա խոստացել ենք, որ միչև դեկտեմբերի 15-ը, 20-ը աշխատանքները կապիտալնի և որակյալ ձևի ավարտելու ենք ու էդ ժամանակ, երբ կամուրջը կհանձեն շահագործման, մարդիկ էլ մեզ վատով չեն հիշի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարզային մի քանի կամուրջներ մինչև այժմ այնպես են վերանորոգվում, որ եթե այդ տեմպերով շարունակվի, ապա 1-2 տարուց հազիվ ավարտին հասցնեն իրենց բռնած բարի գործը ու դրա հիմնական մեղավորը, ըստ SHAMSHYAN.com-ի կողմից որպես հարց՝ ուղղված վարորդներին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանն էր և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Եթե Գ. Սանոսյանն ուզում է հստակ տեղեկություն ստանալ, թե, օրինակ, ինչի համար են Նոր Հաճնի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամուրջների վերանորոգման աշխատանքները դանդաղում, ինչի պատճառով վարորդները մի քանի բալանոց քաղցր խոսքեր են ուղղում իշխանությունների հասցեին, ապա նախարարը լավ կանի գոնե մեկ օր սիրված հեքիաթի «Դերվիշի» շորեր հագնի ու այցելի Նոր Հաճնի, Դարբնիկի կամուրջներ և կզգա, որ քաղաքացիների բողոքն արդարացի է։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր